Կայացավ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի կողմից նախաձեռնած «Արմավիրի ամանորյա տոնավաճառ» միջոցառումը

am en ru es
kayacav-armaviri-rak-akoumbi-koxmic-naxacernac-armaviri-amanorya-tonavajar-mijocaroume

Դեկտեմբերի 27-ին Արմավիր քաղաքի զբոսայգում կայացավ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի և Արմավիրի քաղաքապետարանի համատեղ ջանքերով իրականացված «Արմավիրի ամանորյա տոնավաճառ» միջոցառումը, որի շրջանակներում իրենց ձեռագործ աշխատանքները վաճառելու հնարավորություն ստացան մարզի մի շարք շնորհալի երիտասարդներ։

Միջոցառման ընթացքում պատվոգրերով և մրցանակներով պարգևատրվեցին «Արմավիրի ամանորյա հեքիաթը» մրցույթի մասնակիցները և հաղթողները։

Հիշեցնենք որ մրցույթը հայտարարվել էր Արմավիրի ՌԱԿ ակումբի կողմից։

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ։

Միջոցառման ավարտից հետո Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները հանդիպում ունեցան գրասենյակում, որի ընթացքում քննարկեցին տարվա ընթացքում իրականացված ծրագրերը և արդյունքները, քննարկման ընթացքում նշմարվեցին նաև հետագա ծրագրեր, որոնց իրականացումը երկար սպասեցնել չի տա։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ