Կայացավ «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողովը

Այս տարի առաջին անգամ անցկացվել է «Պետական և մասնավոր հատվածներում թափանցիկության տանող կայուն ճանապարհ» խորագիրը կրող «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը և որպես հյուրընկալող երկիր հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունը:
Գիտակցելով, որ գործարար աշխարհը չի կարող հեռու մնալ հակակոռուպցիոն պայքարի գործընթացներից՝ «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերությունը (օդանավակայանների համաշխարհային մասնավոր խոշորագույն կառավարիչ ընկերություն է, որը Հայաստանում իրականացնում է Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանների կառավարումը) նպատակ ունի ներկայացնել հակակոռուպցիոն և համապատասխանության իր սեփական փորձը, ներգրավել միջազգային փորձագետների` հակակոռուպցիոն և էթիկական համապատասխանության, կորպորատիվ կառավարման թեմաների վերաբերյալ քննարկում ծավալելու նպատակով, ինչպես նաև նպաստել պետական և մասնավոր հատվածների երկխոսությանը` հակակոռուպցիոն վարվելակերպի բարելավման նպատակով:
Համաժողովի մասնակիցներին բացման խոսքով ողջունել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության համապատասխանության և ներքին հսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանը:
Պետական հատվածը ներկայացնող բանախոսները` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը, կարևորելով բիզնեսի կողմից հակակոռուպցիոն հանձնառության ստանձնումը` ներկայացրեցին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով ամրագրված մոտեցումները, ինչպես նաև կորպորատիվ կառավարման դերը:
Համաժողովի մասնակիցների համար հետաքրքիր և ուսանելի էր «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության` որպես Նյու Յորքի ֆոնդային բորսայում ցուցակված ընկերության փորձը: Այն ներկայացվեց ընկերության համապատասխանության և ներքին հսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանի ու ընկերության համապատասխանության և ներքին հսկողության տարածաշրջանային մենեջեր Պաբլո Խիլի կողմից:
ՀՀ խոշորագույն բիզնեսի և պետական հատվածի ավելի քան 150 ներկայացուցիչներ առիթ ունեցան լսելու միջազգային և տարածաշրջանային այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներ, ինչպիսիք են` Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնը (CIPE), Համաշխարհային համապատասխանության ասոցիացիան (WCA), Եվրոպական կորպորատիվ կառավարման ինստիտուտը (ECGI), Քորն Ֆերրի միջազգային ընկերությունը, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), Դելոյթ և ՓրայսուոթերհաուսԿուպերս (PwC) աուդիտորական ընկերությունները, Զարգացման և Վերակառուցման Եվրոպական բանկը (EBRD), Թրանսփարենսի ինթերնեշնլը: Հայաստանի կորպորատիվ կառավարման հիմնական բնութագրիչները ներկայացվեցին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից: ՖԱԹՖ-ի հակակոռուպցիոն բնույթի հանձնարարականներին և Հայաստանում դրանց ներդրմանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչը:
Կազմակերպությունների նման ներկայացվածությունը հնարավորություն տվեց բացահայտել համապատասխանության և լավ կառավարման տարբեր կողմերն ու դրանց անհրաժեշտությունը գործարար բարեվարք միջավայր և կայուն զարգացում ունենալու հարցում:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում