Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները (տեսանյութ)

kayacav-vahanteqeyanamenamya-mrcanakabasxoutyoune-haytni-en-mrcanakakirnere-tesanyout

Այսօր Թեքեյան մշակութային միության կողմից անցկացվեց մշակույթի ոլորտում բարձր հեղինակություն վայելող «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ հանձնվեցին արվեստի մի քանի ոլորտների ներկայացուցիչների՝ 2018 թվականի ծավալած գործունեության համար:

«Գրականություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արծվի Բախչինյանը՝ «Այլանստանցի Մուչիկ Հայաստանցին» ստեղծագործության համար:

«Երաժշտություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սոֆյա Ազնաուրյանը «Հայաստան» մոնո օպերայի համար:

«Կերպարվեստ» անվանակարգում հաղթեց Արա Հակոբյանը «Արևածաղիկներ»՝ կտավի համար:

«Թատերական արվեստ» անվանակարգի հաղթողը  Բախտիար Հովակիմյանն է՝ «Նոր Ջուղայի թատրոնը» ուսումնասիրության համար:

 

Առավել մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում.

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ