Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ հանձնաժողովի հերթական նիստը

am
kayacel-e-hh-em-hegh-hancnajoxovi-hertakan-niste

Այսօր կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ զբոսաշրջությունը, տարածքային զարգացումը, միջսահմանային և տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը:

Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են իրենց գերատեսչությունների մշակած ճանապարհային քարտեզները և համակատարող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կատարվելիք միջոցառումները:

Այս մասին հայտնում են փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ