Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

am
kayacel-e-pastpanoutyan-naxararin-kic-kolegiayi-hertakan-niste

Ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հավելելով, որ հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ