Կենսաթոշակները 2020թ-ից 10 տոկոսով կբարձրանան

am en ru
kensatosaknere-2020t-ic-10-tokosov-kbarcranan

2020թ-ի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:  Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ից էլ բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Որոշվել է նաև, որ կառավարությունը մեկ ծրագրի շրջանակներում կփորձի լուծել 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները այս պահին դե յուրե արձանագրված են:

«Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ: Հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն ծրագրի մանրամասները»,- ասաց վարչապետ Փաշինյանը և հիշեցրեց, որ հունիսի 1-ից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ