Խրիմյան Հայրիկի գրպանի ժամացույցը վերադարձվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 

am en es ru
khrimian-hayrigs-pocket-watch-returned-to-the-mother-see-of-holy-etchmiadzin

Հայ առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) գրպանի զարդանախշային ժամացույցը նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Խրիմյան Հայրիկի դիմապատկերի փորագրությամբ The Georges Favre Jacot գրպանի ժամացույցը պահպանել էր Բերտա Բաղջաջյանի պապիկը՝ իր քույրերի ու եղբայրների հետ, ովքեր Արևմտյան Հայաստանի Դերսիմ/Խարբերդ քաղաքից էին։

Պատմական արտեֆակտը ձեռք էր բերել Լոս Անջելեսից պարոն  Վարդան Նազիրյանը, ով սեպտեմբերի 25-ին այն նվիրաբերեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ 

Լրահոս

Նմանատիպ նորություններ