Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում

am
kkayana-fransahay-hanrajanac-tenor-rouben-elbakyani-parahex-ave-maria-menahamerge-parizi-la-madlen-ekexecoum

Ուրբաթ, նոյեմբերի 29-ին, ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն ԷլբակյանըՓարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլեց Ավե Մարիայի կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիականխոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար Փարիզի իտալական համայնքի կողմիցկազմակերպված բարեգործական միջոցառմանը:

Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվզբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև, միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» և «Օրհնյալձայն» մկտրված մաեստրոն զարմացրեց հանրությանը`բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ:

Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեցերաժշտական մեկնաբանության այնպիսի մի արվեստ որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտիտալական Լա Վոչե ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «մաքրագույնձայնը, հմայիչ բեմականությունը ՝ զուգորդվելով հստակ և ջերմ արտիստիկ հատկանիշներիհետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:

ՌուբենԷլբակյանի կողմից Ավե Մարիայի այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորենմեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու-Յորքում,Մոսկվայում, Պրահայում, Միլանում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ