Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը

am
kmeknarki-menq-ou-menq-xoragire-krox-marzayin-hamergasare

Սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կմեկնարկի «Մենք ու մենք» խորագիրը կրող մարզային համերգաշարը: Իր տեսակով եզակի այս նախագծի շրջանակում հայ ժամանակակից կոմպոզիտորներն իրենց կատարումներով հանդես կգան ՀՀ մարզերում՝ դրանով իսկ նպաստելով հայ ժամանակակից երաժշտության հանրայնացմանն ու տարածմանը: Կհնչեն նաև հայ դասական հեղինակների ստեղծագործություններ:

Առաջիկա ամիսներին համերգներ են նախատեսվում Գեղարքունիքի (հոկտեմբերի 10), Տավուշի (հոկտեմբերի 14-15-ը), Արագածոտնի (նոյեմբերի 4-ին) մարզերում: Համերգաշարը կեզրափակվի Սյունիքի մարզում` նոյեմբերի 7-8-ը:

Համերգները կիրականացվեն ինտերակտիվ ձևաչափով: Բուն համերգային մասի ավարտին ներկաների հետ կանցկացվեն զրույց-քննարկումներ, վարպետության դասեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ