Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Կնկարահանվի «Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասը

am
knkarahanvi-matrica-filmi-4-rd-mase

Warner Bros. Pictures կինոստուդիան պաշտոնապես հայտարարել է «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի 4-րդ մասի նկարահանման մասին։  Իրենց դերերին կվերադառնան Քիանու Ռիվզն ու Քերի Էն Մոսը:

Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը կլինի Լանա Վաչովսկին։ «Ուորներ Բրազերս» ստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Թոբի Էմերիխը հայտնել է, որ Վաչովսկին նաեւ մասնակցել Է ֆիլմաշարի շարունակման համար սցենար գրելուն, նրա հետ միասին դրա վրա աշխատել են սցենարիստներ Ալեքսանդր Հեմոնը եւ Դեւիդ Միտչելը: «Մենք անսահման ուրախ ենք, որ կվերադարձնենք «Մատրիցան» Լանայի հետ միասին»,- Variety հանդեսը մեջբերում Է Էմերիխի խոսքը: Հանդեսի տվյալներով՝ նոր ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ