Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Կոչ եմ անում քաղաքապետին, թույլ չտալ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ խմբին դիմել սադրիչ քայլերի. Վահագն Չախալյան

am
koc-em-anoum-qaxaqapetin--touyl-ctal-nor-hayastan--nor-hayrapet-txrahrcak-xmbin-dimel-sadric-qayleri-vahagn-caxalyan

Հասարակական, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին վրդովեցրել է այն, որ քաղաքային իշխանությունը հանդուրժում է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հորջորջվող խմբի գործողությունները , որոնք իրենք սադրիչ քայլերով ոտնահարում են Հայոց Առաքելական եկեղեցու հետևորդների իրավունքները:

Վահագն Չախալյանն այս առնչությամբ գրում է.

«Հրապարակից քայլում էի դեպի գրասենյակ, երանի՜ չքայլեի...
ոնց որ հատուկ դիմացս ելան իրենք իրենց ''Նոր Հայաստան, նոր Հայրապետ'' հորջորջող թշվառները...
10-13 հոգի հերիք չէ ժողովրդի անունից են խոսում, մի հատ էլ փչացնում են ժողովրդի նախատոնական տրամադրությունները...
Չեմ հասկանում, այս երկրում մենք իրավունքներ չունե՞նք, ո՞վ է թույլ տվել այս մարդկանց խաղալ մեր զգացմունքների հետ, ինչու՞ են թույլ տվել այս մարդկանց, խաղալ արժանապատիվ հայորդիների զգացմունքների հետ, սադրել նրանց: Երևանի քաղաքապետարա՛ն, երբ մենք Եռաբլուրում միջոցառում էինք անում, մեզ թույլատվություն չտվեցիք, սրանց միթե՞ թույլ եք տվել, այս նախատոնական օրերին պղտորեն մանուկների հոգիները, ի՞նչ է մեր երեխաներն իրավունք չունեն, գան հրապարակ տոնածառը տեսնեն և չլսեն այդ սատանաների սատանեական վանկարկումները... չտեսնեն սրանց ծախված երեսները, ծախված և կեղտոտ շարժումները...


Այս մարդկանց ինչպես բացատրել , որ իրենց սրբապիղծ քայլերով ոտնահարում են տասնյակ հազարավոր հավատացյալներիս իրավունքները, խաղում են մեր էմոցիաների հետ ու սադրում են մեզ...

Չեմ կասկածում, որ սրանց ուզածը հենց սա է. այսօր համարյա ինձ էլ սադրեցին, հազիվ եմ զսպել, սեփական առողջությանս հաշվին, բայց վստահ չեմ, որ հաջորդ անգամ հնարավոր կլինի զսպել, սրանց ամբարտավան պահվածքը և հայհոյախառը վանկարկումները և որպեսզի խուսափենք Էջմիածնի դեպքերի կրկնությունից, կոչ եմ անում պատկան մարմիններին և անձամբ Երևանի քաղաքապետ պրն Հայկ Մարությանին, սրանց այլևս թույլ չտալ սադրել հասարակ մահկանացուներիս, եթե ոչ, դեպքերի հնարավոր ոչ բարենպաստ զարգացումների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է պատկան մարմինների և անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի վրա...

Ես և իմ նման տասնյակ հազարավոր հավատացյալ քաղաքացիներ չենք ուզում, որ մեր և մեր երեխաների իրավունքները ոտնահարվեն կասկածելի և հակազգային նպատակներ ունեցող ոմանց կողմից:

Երկիր այցելած զբոսաշրջիկների մոտ խայտառակվելն էլ մյուս կողմից...
Ես չեմ հասկանում Գևորգ Յազչյանն ո՞վ է, որ խոսում է ազգի անունից, դեռևս տարիներ առաջ երբ իբր թե ''զբաղվում'' էր Ջավախքյան խնդրով, երբ օղակը սեղմվեց մեր շուրջ, թողեց թռավ, այս տարիներին գեթ մեկ անգամ , ձայն չբարձրացրեց Հայկական Եկեղեցիների բռնազավթման դեմ տարվող մեր Պայքարի ընթացքում, ձայն չբարձրացրեց գեթ մեկ անգամ, հիմա եկել Հանրապետության Հրապարակում այռուծ կտրած նախատոնական տրամադրություններս է փչացնում, այն էլ ժողովրդի անունից...
Ամոթ քեզ Յազչյան, ամոթ քեզ հետ քայլողներին...>>:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ