Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Կոչ ենք անում հարեւան Թուրքիային պատշաճ լրջություն ցուցաբերել ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ.Հունաստան

am es
koc-enq-anoum-hareuan-tourqiayin-patsaj-lrjoutyoun-coucaberel-mak-i-kanonadroutyan-nkatmambhounastan

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի պատասխանելով Հունաստանում ամերիկյան նոր բազաների մասին հարցին հայտարարել է, որ Աթենքը պետք է պահպանի կղզիների ապառազմականացման մասին պայմանավորվածությունները, հարգի միջազգային իրավունքն ու պայմանագրերը, սադրանքների չդիմի:

Մեկնաբանելով Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը Հունաստանի ԱԳ նախարարը ասել է.

«Հունաստանի ԲՏԳ–ի դեմարկացիան ընդհանուր առմամբ կորոշվի միջազգային իրավունքի հիմքով, եւ, իհարկե, առանց չհիմնավորված եւ կամայական տեսության, որը ընդունվել է Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ։

Ինչ վերաբերում է ապառազմականացման հարցերին, ապա Հունաստանի հայտնի դիրքորոշումը բխում է բացառապես միջազգային իրավունքից եւ ՄԱԿ–ի կանոնադրությունից, դրանցում ոչ մի կասկած չկա»,–նշված է հայտարարությունում։ Շեշտվում է, որ Հունաստանը չի պատրաստվում ներքաշվել ագրեսիվ հռետորաբանության մեջ։ «Մենք կոչ ենք անում հարեւան Թուրքիային պատշաճ լրջություն եւ հանձնառություն ցուցաբերել միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ»,–ասված է հայտարարությունում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ