Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Կոչ ենք անում կանխել պատերազմը, բայց եթե պատերազմ սկսվի, բոլորս ենք պաշտպանելու մեր հայրենիքը. Վարչապետի տիկնոջ պատասխանը՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցին

koc-enq-anoum-kanxel-paterazme--bayc-ete-paterazm-sksvi--bolors-enq-pastpanelou-mer-hayreniqe-varcapeti-tiknoj-patasxane-hay-cayn-i-harcin

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ իր կողմից արվող խաղաղության կոչերը որպես Հայաստանի թուլության նշան են ընկալվում ադրբեջանական կողմում, և պատրաստվո՞ւմ է արդյոք շարունակել «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավը:

Տիկին Հակոբյանը նախ նշեց, որ չի կարծում, թե իր կոչերը որպես թուլություն են ընկալվում, ապա շարունակեց. «Որքան ես եմ տեղյակ և իմ դիտարկումներն են ցույց տալիս՝ խաղաղության ուղերձները ճիշտ են  ընկալվում: Հատկապես, Հայաստանի սահմաններից դուրս դրանք կարևորվում են, իսկ ադրբեջանական հանրության կարծիքը, տվյալ դեպքում, ինձ առհասարակ չի հետաքրքրում»:

Վարչապետի տիկինը, հիշեցնելով իր նախաձեռնության նպատակների մասին, նկատեց՝ իրենք կոչ են անում կանխել պատերազմը, սակայն եթե, այնուամենայնիվ, պատերազմ սկսվի, բոլորը, այդ թվում՝ կանայք, պետք է զենք վերցնեն և պաշտպանեն իրենց հայրենիքը:

«Պատերազմ սկսելը շատ հեշտ է, երևի վայրկյանների հարց, իսկ պատերազմի կանխմանն ուղղված գոծողությունները երկարաժամկետ են, և հայտնի էլ չէ, դրանք արդյունավետ կլինե՞ն, թե՞ ոչ: Այս գործընթացն ուղղված է պատերազմը կանխելուն, բայց եթե պատերազմ լինի, սա արդեն ուժը կորցրած է, իմաստ չունի: Պատերազմի դեպքում բոլորս, մեր որդիները, մենք պետք է զենք վերցնենք և պաշտպանենք մեր հայրենիքը, և դա նունիսկ քննարկելու ենթակա չէ, ես վստահ եմ դրանում:  

Սակայն հիմա մենք՝ որպես քույր և մայր պետք է ամեն ինչ անենք, որ բանակցային սեղանի շուրջ նստողները և պատերազմի որոշում կայացնողները երբևէ չանցնել այդ սահմանը կրկին: Ես լավ չեմ պատկերացնում որևէ կնոջ կամ մոր, որ հակառակը պնդի կամ դեմ լինի խաղաղությանը»,- ասաց նա:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ