Կոկորդիլոսն իր օրգանիզմով մոտ է թռչունին, ինչ-որ ժամանակ թռել են. մարզպետ

am
kokordilosn-ir-organizmov-mot-e-trcounin--nranq-inc-or-jamanak-trcel-en-marzpet

Կոկորդիլոսաբուծարանների բացման գործընթացն ընթացքի մեջ է: Ներդրողի հետ  պայմանավորվածություն ունենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խոչընդոտներ չլինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետը նշեց, որ ներդրողը չի փոշմանել, ընդհակառակը նա ավելի պատրաստակամ է ծրագիրը կյանքի կոչելու հարցում: «Սնահավատ չեմ, բայց այս ծրագրին աչք տվողներ կարող է լինեն՝ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ պետք է որոշ ընթացակարգեր, փորձաքննություն անցնել, պետք է տարածք ձեռք բերել և այլն:

Սարգսյանն ասաց, որ ծրագիրը միայն կոկորդիլոսաբուծարանի կառուցում չի ենթադրում, կառուցվելու է էկո այգի, որտեղ լինելու են լողավազան, հեծանվային հրապարակ և այլն:

«Մենք չունենք մաքսային կոդ՝ նախատեսված մեր հանրապետություն կոկորդիլոսի ձվի ներմուծման համար, ունենք միայն թռչնի ձվի մաքսային կոդ: Կոկորդիլոսի ձուն ներմուծվում է թռչնի ձվի անվան տակ, բայց դա կոկորդիլոսի ձու է: Կոկորդիլոսն իր օրգանիզմով մոտ է թռչունին, նրանք ինչ-որ ժամանակ նույնիսկ թռել են»,- ասաց մարզպետը՝ մեկնաբանելով կոկորդիլոսի և թռչնի ձվի տարբերությունների վերաբերյալ խոսակցությունները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ