«Կոմիտաս-Թումանյան» ցուցահանդես` նվիրված մեծանուն վարդապետի և բանաստեղծի 150-ամյա հոբելյաններին

am en
komitas-toumanyan-coucahandes-nvirvac-mecanoun-vardapeti-e-banastexci-150-amya-hobelyannerin

Հուլիսի 3-ին` ժամը 17:00, Հայաստանի Նկարիչների միությունում կներկայացվի «Կոմիտաս-Թումանյան» մեծածավալ ցուցահանդեսը նվիրված մեծանուն վարդապետի և բանաստեղծի 150-ամյա հոբելյաններին: Այն մեկտեղել է շուրջ 70 մեծադիր կտավ, գրաֆիկական թերթ, քանդակ, արխիվային նյութ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից և մասնաճյուղերից, Երվանդ Քոչարի թանգարանից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հովհաննես Թումանյանի թանգարանից, ՀՆՄ անդամների ստեղծագործություններ, ինչպես նաև ստեղծագործություններ մասնավոր հավաքածուներից: 

Ցուցահանդեսը հրաշալի առիթ է կրկին անգամ խոսելու Կոմիտասի և Թումանյանի մասին, գնահատելու և վերարժևորելու նրանց ստեղծագործական ժառանգությունը նոր սերունդներին ներկայացնելու համար: Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 11-ը: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ