Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Կոմիտաս Վարդապետի նամակը Արշակ Չոպանյանին

am en ru
komitas-vardapeti-namake-arsak-copanyanin

Կոմիտաս Վարդապետի նամակը գրող, գրականադետ Արշակ Չոպանյանին. 

«1905, 4 հոկտեմբեր, Թիֆլիս
Արշակ Չօպանեանին

Սիրելի՛ բարեկամ,
Պիտի զարմանաք, որ Տփխիսումն եմ. նեարդային հիւանդութիւն ստացայ, եկել եմ բուժուելու. փառք Աստուծոյ առ այժմ լաւ եմ, յուսով եմ մէկ ամսից բոլորովին կլաւանամ:
Խնդրեմ թարգմանեցէք Հազար ու մի խաղի Ա. յիսնեակն ամբողջ, շուտով կուղարկեմ եւ երկրորդը, որ լոյս է տեսել:
Լաւ կլինէր՝ թարգմանէիք ոչ թէ երգի յարմարցնելով, տաղաչափութեամբ, այլ միայն արձակ բովանդակութիւնը տալով. որովհետեւ կրկնակներն ու շատ կրճատ մտքեր արտայայտելն անհնար է որ եւ է օտար լեզուով եւ նոյն իսկ աննպատակ, քանի գիտական նշանակութիւն միայն ունեն: Ձեզ անհասկանալի բառերն ու մտքերը խնդրեմ նշանակէք եւ ուղարկէք, անմիջապէս կստանաք բացատրութիւնը: Ես թէեւ հիւանդ, բայց եւ այնպէս պատրաստում եմ մեր ժողովրդական եղանակների կազմութեան ուսումնասիրութիւնը, ժամանակին կը հասցնեմ, անհոգ եղէք: Եթէ կուզէք Ձեր թարգմանութիւնը երգելու յարմարցնել, այն ժամանակ առաջնորդուելու է երգերի վանկերի չափը, թիւը, շեշտը, մանաւանդ կրկնակների իմաստը ճիշտ հայերէնի պէս լինեն. որովհետեւ այդ շատ դժուար է, ուստի ես եւ մի քանի տող վերն ասացի, որ աւելի լավ կը լինէր, եթէ թարգմանուէր բոլորովին արձակ, տալով միայն ճիշտ իմաստը: Այս մասին եթէ ունեք որ եւ է բան առարկելու, խնդրեմ, անմիջապէս գրեցէ՛ք: Յառաջաբանը կը լինի շատ ընդարձակ՝ մանրակրկիտ բացատրութիւններով եւ նկարագրութիւններով, որպէսզի պարզ լինի մեր ժողովրդական երգերի ստեղծագործութեան եղանակը եւ հանգամանքը: Յուսով եմ, պարզերես կելնեմ: Առ այժմ այսքան:

Սիրալիր ողջոյններով
Ձեր բարեկամ
Կոմիտաս Վարդապետ»

Աղբյուրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

 

Լուսանկարում՝ Կոմիտասը Արշակ Չոպանյանի հետ Ա. Կևրեքի ամառանոցում

Լրահոս

Նմանատիպ նորություններ