Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Կոմիտասի անմահ հիշատակին. Ավետիք Իսահակյանի հուշերից

am es
komitasi-anmah-hisatakin-avetiq-isahakyani-houseric

Կոմիտասի անմահ հիշատակին

(Իր ծննդյան ութսունամյակի առիթով)

(հատված)

 

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել միասին. եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում միասին: Բայց այդ թվում է ինձ ոչ իրական. իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

 

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատականին: Նա ո՛չ օպերա է գրել, ո՛չ օրատորիա, և համարյա թե ո՛չ արիաներ կամ ռոմանսներ:

Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը:

Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ:

Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային:

 

Ավետիք Իսահակյանի հուշերից

 

Աղբյուրը՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ