Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

am en es ru
komitasi-namakae-hovhannes-toumanyanin

Կոմիտասի նամակաը Հովհաննես Թումանյանին: 1908 հունիսի 8, Էջմիածին

 

«Յովհաննէս Թումանեանին

 

Սիրելի՛ Յովհաննէս,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:

Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւ եթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:

Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կը գամ Դիլիջան մինչեւ «Անուշը» լրացնենք:

Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր:

Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:

Համբոյրներով՝

քո Կոմիտաս»

 

Գևորգ Բաշինջաղյանի արվեստանոցում, 1908 թ.

Ձախից աջ. Գևորգ Բաշինջաղյան, Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Արշակ Չոպանյան, Վրթանես Փափազյան, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս Վարդապետ

 

Աղբյուրը՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ