Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել Նազենի Ղարիբյանի դեմ

am en ru
konstantin-orbelan-podal-v-sud-na-nikola-pasinana-i-nazeni-gariban

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատական հայցադիմում է ներկայացրել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ:

Ինչպես տեղեկանում ենք datalex Դատական տեղեկատվական համակարգից, Օրբելյանի հայցադիմումը ստացվել է մայիսի 23-ին:

 

Հայցվոր կողմը պահանջում է «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումը, Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը, նաև պահանջում է պարապուրդի գումար:

Դատավոր Զարուհի Նախշքարյանին մակագրված գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ