Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել

konstantin-orbelyanin-asxatanqic-azatelou-orosoum-e-kayacvel

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:

Տեղեկատվությունը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում հաստատեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի պատասխանատու Վահագն Զաքարյանը:

Վերջինս ասաց, որ որոշումն արդեն ստացել են մշակույթի նախարարությունից, սակայն այլ մանրամասներ հրաժարվեց նշել՝ ասելով, որ բոլոր հարցերին կանդրադառնան սպասվող մամլո ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ մամլո ասուլիսը կկայանա այսօր՝ ժամը 14.00-ին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ