Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Կոտայքի մարզպետի 29-ամյա եղբայրը ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի 40–ամյա տնօրենին. shamshyan.com

am
kotayqi-marzpeti-29-amya-exbayre-ceci-e-entarkel-iravounqi-sahman-spe-i-40amya-tnorenin-shamshyancom

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի, և Կոտայքի մարզի Գեղամեջ գյուղի բնակիչ, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գրիշա Լալազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վիճաբանության ժամանակ Ռ. Պետրոսյանը մի քանի հարվածներ է հասցրել Գ. Հովհանիսյանին, ով էլ ստացել է մարմնական վնասվածքներ: Ըստ տեղեկությունների՝ հիմնականում՝ սալջարդ: 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ