Սովոր ենք ձեռքը մտցնել կրակի մեջ ու հետ քաշելու փոխարեն ասել՝ ճակատագիր է. Վովա Վարդանով

koxm-em-aprilyan-paterazmi-veraberyal-qnnic-hancnajoxov-stexceloun--petq-e-sovorenq-mer-sxalneri-vra-vova-vardanov

Միանշանակ կողմ եմ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, որովհետև մենք պետք է հասկանանք մեր սխալները և փորձենք չկրկանել դրանք: Այս մասին նշեց հայ հետախույզ, հասարակական և ռազմական գործիչ Վովա վարդանովը՝ անդրադառնոլվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

«Ցանկացած հին մարտարվեստ ով ուսումնասիրում է, անպայման գիտի, որ կա այսպիսի միտք՝ պարտվողը շահում է, որովհետև նա սկսում է մտածել, ինչ բացթողումներ է ունեցել և փորձում է  շտկել դրանք: Մենք հիմա չպետք է հեքիաթներ պատմենք, թե 2016-ին հաղթել ենք, այլ հասկանանք՝ ինչն էր պատճառը, որ մենք հողային կորուստներ ունեցանք, որ փամփուշտները շատ արագ սպառվեցին, որ որոշ դիրքեր մատակարարումը դժվարեցված էր, փամփուշտ ու սնունդ չէր հասնում, որովհետև դիրքը կրակի տակ էր: Եթե մենք բանակի վրա ենք հույս դնում, որ բանակը դա կուսումնասիրի և ինքն իրեն կբուժի, սխալվում ենք»,- ասաց նա:

Վովա Վարդանովի խոսքով՝ խնդիրը մեղավորները փնտրելը չէ, այլ սեփական սխալներն ուղղելը: «Կարևոր չէ, որ մեղավորը կարող է փախնել և Կանայան կղզիների իր «դաչայում» ապրել, բայց հետագայում գոնե այդ սխալները չկրկնենք: Այլապես մենք սովոր ենք ձեռքը մտցնել կրակի մեջ ու հետ քաշելու փոխարեն ասել՝ ճակատագիր է: Վառում է՝ հետ քաշեք»,- նշեց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ