Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Կրիշտիանու Ռոնալդու՝ անվերջ չհանձնվողը

kristianou-ronaldou-anverj-chancnvoxe



Կրիշտիանու Ռոնալդուն դասվում է այն հազվագյուտ ֆուտբոլիստների շարքին, որի անունը հայտնի է թե՛ ֆուտբոլասերների, թե՛ առհասարակ սպորտից հեռու գտնվող մարդկանց շրջանում։

Ռոնալդուն ֆուտբոլիստ է, ով իսկապես  հեղափոխեց ֆուտբոլը և ցույց տվեց բոլորին, որ տքնաջան աշխատանքը, նվիրվածությունն ու նպատակներին հասնելու ձգտումը ուժեղ է անգամ բնության տված տաղանդից։ Ռոնալդուի քամբեքը ոսկե գնդակի համար մղվող պայքարում ոչ այլ  ինչ է, քան  խոսքերիս վառ ապացույցը։

Ընդհանուր  1-4 հաշվով ոսկե գնդակների թվով պարտվելով իր մշտական  հետապնդող Լեո Մեսսին՝ Ռոնալդուն կարողացավ այս պայքարում յուրատեսակ  քամբեք կատարել։ Այս  պահի դրությամբ այս երկու ֆուտբոլային հսկաները ունեն նույն քանաքությամբ ոսկե գնդակ՝ 5-5։

Կրշտիանուն փայլում է նաև հավաքականների կազմում, վերջերս Լիտվայի դեմ խաղում դառնալով պոկերի հեղինակ՝ պորտուգալական ֆուտբոլի կենդանի լեգենդը  խփեց հավաքականի կազմում իր 93֊րդ գնդակը։ Դրանով ոսկե գնդակի հնգակի դափնեկիրն էլ ավելի մոտեցավ  բոլոր ժամանակների հավաքականների մակարդակով լավագույն ռմբարկուին՝ Իրանի հավաքականի ֆուտբոլիստ Ալի Դաեին, ով իր հաշվում ունի 109 արդյունավետ հարված։ Այսպիսով, Ռոնալդուին  մնացել է 16 գնդակ  հերթական ֆանտաստիկ ռեկորդը գրանցելու՝ այսքան  անիրական թվացող ռեկորդը գերազանցելու համար։

Համոզված  ենք,  որ Ռոնալդուն այս ռեկորդն էլ իր անվան տակ կգրանցի  ֆուտբոլային կարիերայի ավարտին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ