Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

«Կրոնափոխության մեխանիզմներն Օսմանյան կայսրությունում XVII-XVIIIդդ». դասախոսություն Ցեղասպանության թանգարանում

am
kronapoxoutyan-mexanizmnern-osmanyan-kaysroutyounoum-xvii-xviidd-dasaxosoutyoun-cexaspanoutyan-tangaranoum

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա հերթական մեթոդաբանական սեմինարը:

Կդասախոսի աստվածաբան, պատմական գիտությունների թեկնածու Աննա Օհանջանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի Օսմանյան կայսրության պատմության մեջ սակավ ուսումնասիրված մի ժամանակահատվածի և թեմայի՝ «ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ XVII-XVIII ԴԱՐԵՐՈՒՄ» խորագրով:


Բանախոսության ընթացքում կներկայացվեն XVII-XVIII դարերում Օսմանյան կայսրության կրոնական խճանկարը, միջկրոնական ու միջդավանական փոխհարաբերությունները, անդրադարձ կկատարվի քրիստոնյաների հանդեպ կիրառվող կրոնափոխության մեխանիզմներին ու առանձնահատկություններին՝ հենվելով նորահայտ աղբյուրային նյութերի վրա:

Աննա Օհանջանյանը Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող է, ունի երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ, մի շարք գիտական հոդվածների ու մենագրությունների հեղինակ է: Աննա Օհանջանյանը վերջերս է ավարտել արտերկրում իրականացվող իր հետդոկտորական հետազոտությունների շարքը (Կենտրոնական եվրոպական համալսարանում և Նոր եվրոպական քոլեջում), որոնք առնչվում են Օսմանյան կայսրության պատմությանը՝ մինչև մոդեռնիզմի դարաշրջանը:

Մուտքն ազատ է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ