Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Կրթական ոլորտում ներդրված ջանքերը վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են. Մարության

am
krtakan-olortoum-nerdrvac-janqere-vaxva-mer-arjanapativ-orva-erasxiqn-en-maroutyan

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հարգելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով
Գիտելիքի և դպրության օրն իր խորհրդով մեզանում ոչ միայն ավանդաբար սիրված տոներից է, այլև մեր մշտանորոգ երկրի արդիականացման հիմնական խորհրդանիշը:


Մեր երեխաների, մանավանդ առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների կենսախինդ աղմուկով լցված առավոտվա տրամադրությունը ողջ տարվա ընթացքում պահելու ցանկությամբ շարունակելու ենք մեր ծրագրերի իրականացումը: Նախակրթական ու կրթական ոլորտում ներդրված ջանքերն ու միջոցները վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են:


Խորին հարգանք և երախտագիտություն եմ հայտնում մեր մանկավարժներին, կրթության ոլորտում ներգրավված բոլո՛ր աշխատակիցներին: Եղեք քաջառողջ և տոկուն:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի մեկի կապակցությամբ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ