Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Կրթությունից՝ աշխատանք». հարցը օրակարգային է նաև կառավարության համար. Տիգրան Ավինյան

am
krtoutyounic-asxatanq-harce-orakargayin-e-nae-karavaroutyan-hamar-tigran-avinyan

Սեպտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ու Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից նախաձեռնած «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի ներկայացմանը։

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Շնորհավորելով մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի մի շարք մարտահրավերների հաղթահարմանը, որոնք առկա են Հայաստանի աշխատաշուկայում:

Փոխվարչապետն ասաց, որ գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ և ավելի ու ավելի դժվար է դառնում այն ավանդական մոտեցումներով կառավարելը, ինչի հիմնական պատճառը աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են: Ուսուցչի, հանրային ծառայողի, ինժեների աշխատանքին ներկայացվող պահանջներն այսօր զգալիորեն տարբերվում են տասը տարի առաջ առկա պահանջներից: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը զուգընթաց առաջանում են նոր մասնագիտություններ, ու վերանում հները: Այսպիսով՝ զբաղվածության դաշտում փոփոխությունները ստիպում են փնտրել նոր ու ստեղծագործ լուծումներ:

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը որդեգրել է հենց այս մոտեցումը և լիովին համահունչ է կառավարության «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության նպատակներին, որոնք իրենց առանցքում դնում են աշխատանքի ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում փոխվարչապետը հատկապես կարևորեց արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների և ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ:

Փոխվարչապետը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչ է փափուկ հմտությունների ձևավորմանը նպաստելը: Նա ընդգծեց, որ փափուկ հմտությունները ժամանակակից աշխատաշուկայում մեծ դեր ունեն, սակայն դրանք լիարժեքորեն չեն ձևավորվում ֆորմալ կրթության գործընթացում: Մինչդեռ չափազանց կարևոր է աշխատաշուկա մուտք գործողին սովորեցնել քննադատելու, ստեղծագործելու, թիմում աշխատելու և այլ փափուկ հմտություններ: Հարցը օրակարգային է նաև կառավարության համար և ընդգրկված է «Աշխատիր Հայաստան» ծրագրում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ