ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին

am
kxmk-n-arayjm-ci-tesakcel-adrbejanoum-gtnvox-hay-zincarayoxin

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռևս չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին, «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Դեռ զինծառայողի հետ տեսակցություն չի եղել: Մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ», - ասել է Ամատունին:

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել է զինծառայողի լուսանկարները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ