Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Կյանքն Արցախի Մեծ Թաղերում (տեսանյութ)

kyanqe-arcaxi-mec-taxeroum-tesanyout

Եթե Արցախում չեք եղել, վստահաբար լսած կլինեք այնտեղի հրաշք բնության ու գեղատեսիլ վայրերի մասին, իսկ եթե եղել եք, հաստատ կարոտում ենք Արցախը՝ Ստեփանակերտը, և ցանկացած շրջան ու գյուղ, որտեղ եղել եք:

Ստեփանակերտից 60 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը, այն կարծես գեղեցիկ բնանկարից մի հատված լինի, այստեղ խտանում են բնության բոլոր գույները՝ իրենց բոլոր երանգներով: Մեծ Թաղերը չորս կողմից շրջապատված է անտառապատ լեռներով։ 1841 թվականի տվյալներով գյուղում 698 մարդ է ապրել։ Հետագայում բնակչությունը շարունակ աճել է, իսկ 1914 թ. հասել է առավելագույնի՝ 3500-ի։ 2005 թվականի մարդահամարի տվյալներով գյուղում բնակվում է 1411 մարդ։

Այսօր Մեծ Թաղերում գործում է մանկապարտեզ և դպրոց, որը կրում է մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը։ 2013 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ դպրոցը 232 աշակերտ ունի։

Գյուղում գործում է նաև մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան թանգարան, որտեղ այսօր, ի թիվս հնագիտական իրերի, ցուցադրվում են մարշալին ու թաղլարցի զինվորականներին նվիրված նմուշներ: Իսկ «ՄիԳ-17» կործանիչը գտնվում է թանգարանի դիմաց:

Արցախյան ազատամարտին գյուղից մասնակցել է մոտ 400 բնակիչ, որոնցից 45-ը զոհվել է։ 2012 թվականին էլ գյուղում բացվել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

Գյուղից չէինք կարող հեռանալ առանց Գրիգոր Լուսավորչի սրբատեղի այցելելու ճանապարհը փոքր-ինչ դժվարին էր, բայց վերջնակետը բնանկարի հրաշքներից էր; այդտեղից՝ ավելի բարձրից գյուղն իր ողջ հմայքով էր ներկայանում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ