Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Կյանքից հեռացել է բարերար Ռոժե-Կարպիս Ջրբաշյանը

am
kyanqic-heracel-e-barerar-roje-karpis-jrbasyane

Հուլիսի 17-ին Փարիզում 94 տարեկան հասակում իր էջ իր մահկանացուն է կնքել  ազգային գործիչ, բարերար Ռոժե-Կարպիս Ջրբաշյանը:

Ջրբաշյանը ծնվել էր 1925թ-ին, վանեցի ընտանիքում: Լինելով հայրենասեր ու ազգասեր՝ բարերարը միշտ օժանդակել է ֆրանսահայությանն ու Հայաստանին: Իր բազմամյա ազգանվեր գործունեության ընթացքում Ջրբաշյանը մշտապես աջակցել է հայապահպանությանն ու ազգային ոգու պահպանությանը:

Հատկապես կարևոր է Ջրբաշյանի և Սերժ Սիմոնյանի համատեղ նախաձեռնությամբ  Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի կառուցումը, որը տեղի ունեցավ 1978-ին: Նա նաև Էջմիածնի Մայր տաճարի զանգակների նվիրատուն էր: Փարիզի Շարանտոն արվարձանի գլխավոր զբոսայգիներից մեկում վեր է խոյանում Ջրբաշյանի նվիրաբերած խաչքարը, որը հանդիսավորությամբ բացվեց 1996թ. ապրիլ 24-ին:

Ջրբաշյանը երկար տարիներ եղել է նաեւ ՀԲԸՄ-ի կարեւորագույն անդամներից: 1995-ին եղել է Գարեգին Ա Կաթողոկոսի ընտրության փարիզյան պատվիրակության անդամներից:

 

«Հայ ձայն» լրատվականի ողջ անձնակազմը ցավակցում է և իր զորակցությունն է հայտում մեծ բարերարի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ