Կյանքից հեռացել է պոլսահայ ականավոր գիտնական Վահագն Տատրյանը

am es
kyanqic-heracel-e-polsahay-akanavor-gitnakan-vahagn-tatryane

Կյանքից հեռացել է պոլսահայ ականավոր գիտնական, պրոֆեսոր Վահագն Տատրյանը: Այս մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Տատրյանը հայտնի էր Հայոց ցեղասպանության մասին կատարած հետազոտություններով։ «Թուրքիայում հրատարակված Տատրյանի գրքերը կարեւոր դեր են ունեել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Թող խաղաղությամբ ննջի...»,- գրել է Փայլանը:

 

Նշենք, որ Վահագն Տատրյանը ծնվել էր 1926 թ. Ստամբուլում: Վերջինս սոցիոլոգիայի դոկտոր էր (1954), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998):

Տատրյանի հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։

Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով գիտնականը հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ