Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Կյանքն անկախ, բայց միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղում. France 24-ի իսպանական ծառայության ռեպորտաժն Արցախի մասին (տեսանյութ)

am
kyanqn-ankax--bayc-mijazgaynoren-cjanacvac-lernayin-xarabaxoum-france-24-i-ispanakan-carayoutyan-reportajn-arcaxi-masin-tesanyout

Ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաալիքի իսպանական ծառայությունն անկախ, բայց չճանաչված Արցախին ու նրա բնակիչներին նվիրված ռեպորտաժ է պատրաստել:

«Լեռնային Ղարաբաղում հայրենասիրությունը ոչ միայն երկիրը պաշտպանելու մեջ է, այլև ենթադրում է մեծ պատասխանատվության զգացում բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքն են զոհել մոլորակի այդ հատվածի անկախության համար, որի վրա այսօր ապրում է մոտ 150 000 մարդ»,- ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում:

Նշվում է, որ Ղարաբաղը Եվրոպայում յուրօրինակ վայր է, որը մի կողմից հասել է անկախության, մյուս կողմից այդպես էլ չի ստացել համաշխարհային ճանաչում: 

Ռեպորտաժի հեղինակները պատմում են նաև ղարաբաղցիների կյանքի մասին, որոնք, չնայած դժվարություններին, չեն պատրաստվում լքել իրենց հարազատ հողը: 

«Վերջապես պետք է ճանաչվի Արցախի անկախությունը»,- հեռուստաալիքին ասել է ջութակահար Բորիս Բաբայանը, որը նշել է, որ իր զենքը ջութակն է, որով ուրախություն է մարդկանց պատճառում: 

Անդրադարձ է արվում նաև Ստեփանակերտի օդանավակայանին, որը թեև համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, սակայն չի գործում: 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ