Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Լարսի ավտոճանապարհին այլընտրանք ունենալու շուրջ բանակցություններ են ընթանում. նախարարի պաշտոնակատար

am
larsi-avtojanaparhin-aylentranq-ounenalou-sourj-banakcoutyounner-en-entanoum-naxarari-pastonakatar

Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհին այլընտրանք ունենալու վերաբերյալ բանակցություններն ու քննարկումները կատարվում են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

«Հաշվի առնելով եղանակային սահմանափակումները՝ այս պահին չեմ կարող մեկնաբանել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ, քանի որ դրանք եռակողմ բանակցություններ են։ Լարսը ոչ հայ-վրացական, ոչ հայ-ռուսական սահման է։ Դա ռուս-վրացական սահման է, բանակցությունները եռակողմ են ընթանում, և որպես երրորդ կողմ չէի ցանկանա մեկնաբանություն անել», - ասաց Արշակյանը՝ հավելելով, որ բանակցությունները տարվում են ցամաքային ուղու շուրջ։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ