Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Լատվիայում լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն

am es
latviayoum-louys-e-tesel-hovhannes-toumanyani-heqiatneri-joxovacoun

Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: 

Դեսպանը մասնավորապես նշել է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ Լատվիայում վերջապես լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն։ Թարգմանիչը լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան է, նկարազարդողը տաղանդավոր նկարիչ Նարարա Մուրադյանն է, հրատարակիչը տեղական Janis Roze հրատարակչություն է։ Ծրագիրը կյանքի է կոչվել Լատվիայում ՀՀ դեսպանության և ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով և աջակցությամբ՝ մեծանուն հայ գրողի՝ Հովհ. Թումանյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Աջակցության համար շնորհակալ ենք Վլադիմիր Մխիթարյանին ։ Շնորհակալ ենք ծրագրում ներգրավված բոլոր գործընկերներին։ Շուտով հրատարակիչության հետ միասին կկազմակերպենք գրքի շնորհանդեսը» ։։

Լրահոս

Նմանատիպ նորություններ