Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Լավ նորություն Գյումրի այցելողների համար. դասական երաժշտության ամենամյա յոթնօրյա փառատոների շարքը մեկնարկել է (տեսանյութ, լուսանկարներ)

lav-noroutyoun-gyoumri-ayceloxneri-hamar-dasakan-erajstoutyan-amenamya-yotnorya-paratonneri-sarqe-meknarkel-e-tesanyout--lousankarner

Յոթնօրյա դասական տրամադրություններ ու դասական երաժշտության փառատոն մշակութային մայրաքաղաքում: Գյումրիում այսօրվանից մեկնարկել է «Արթ Շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը, որը կտևի հունիսի 24-ից 30-ը:

 

Երաժշտական այս հրավառությունը Գյումրիում աննախադեպ է, քանի որ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին առաջին անգամ հաջողվել է մի գաղափարի շուրջ համախմբել Գյումրու բոլոր՝ թվով 8 երաժշտական ու արվեստի դպրոցների, Հայորդյաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ կատարողներին ու խմբերին։ «Սկսում ենք «Արթ Շաբաթ» դասական երաժշտական փառատոնը, որի շուրջ հուրախություն ինձ համախմբվեցին Գյումրիում գործունեություն ծավալող գրեթե բոլոր արվեստի և երաժշտական դպրոցների, գործող ստեղծագործական խմբերի ղեկավարները: Ի՞նչ է իրենից ներկայացնում «Արթ Շաբաթը». սա յոթնօրյա դասական երաժշտության շաբաթ է քաղաքի տարբեր դահլիճներում` մեկ հիմնական նպատակով՝ մի կողմից բացահայտել այն եզակի ներուժը, որն այսօր դասական երաժշտության վերաբերյալ կա մեր քաղաքում, մյուս կողմից տալ այդ պատանի երաժիշտ կատարողներին ինքնաներկայացման հարթակ և ավելի վարպետ կատարողների երաժշտական ծրագրերի միջոցով ունենալ ինչ-որ իմաստով վարպետության դասի նմանվող թեմատիկ երաժշտական երեկոներ, որտեղ այսօրվա պատանի կատարողը կկարողանա ունկնդրել ավելի հմուտ երաժիշտ կատարողի, ինչն ուղենիշ կդառնա իր հետագա գործունեության համար»,- մինչ դասական երաշտության շաբաթի պաշտոնական բացման արարությունը փոխանցեցն Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:

 

 

Գյումրի այցելած ցանկացած հյուր կարող է վայելել երաժշտական այս բացառիկ երեկոները քաղաքի տարբեր դահլիճներում, իսկ Գյումրին այսուհետ կներկայանա տուրիստական մեկ այլ հետաքրքիր ու ինքնատիպ «պրոդուկտով» ` դասական երաժշտության համաշխարհային գործերը տեղական ներուժի մատուցմամբ:

 

«Առաջին անգամն է, ողջունում եմ և կարծում եմ, որ, այո՛, բոլորս պետք է համախմբված աշխատենք, որպեսզի բոլորիս կարևորագույն նպատակը  կարողանանք իրացնե՝ մեր մատաղ սերնդին, մեր՝ նոր կյանք մտնող քաղաքացիներին մի կողմից ոգևորենք, իսկ մյուս կողմից էլ ունկնդրի խնդիր կլուծենք»,-նկատում է ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունը:

 

Իսկ Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը ներկաներին փոխանցեց իր ուրախությունը՝ նշելով, որ սա եզակի նախագիծ է, որը որևէ տարանջատում չի դրել. «Սա եզակի հնարավորություն է շատ գեղեցիկ կերպով  համագործակցելու, ինչին մենք պատրաստ ենք: Եվ ինչպես գիտեք, Գյումրու Հայորդաց տունը երբեք տեղ չի տվել անճաշակությանը, անգամ եթե դա եղել է գայթակղիչ, միշտ հնչել է բարձր արվեստ, այսուհետ նույնպես պիտի այդպես լինի»:

 

 

Հատկանշական է, որ այսուհետ ամեն տարի հունիսի վերջին 7 օրերին «Արթ Շաբաթ»-ը դասական արվեստի սիրահարներին ամեն օր կսպասի քաղաքի տարբեր դահլիճներում՝ ներկայացնելով այն բացառիկ ներուժը, որն այսօր ստեղծում, կատարում ու տարածում է դասական արվեստը։ «Արթ Շաբաթ»-ի բոլոր միջոցառումների համար մուտքն ազատ է ։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ