Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Լավ զգացողություններ ունեմ, ուրախ եմ վերադարձիս համար. Զիդան

am
lav-zgacoxoutyounner-ounem--ourax-em-veradarcis-hamar-zidan

«Սա յուրահատուկ օր է: Անչափ երջանիկ եմ տուն վերադառնալու կապակցությամբ: Կարծում եմ, որ ձեզ մոտ հարցերն ավելի ուշ կլինեն: Հիմա ես ավելին ասել չեմ կարող: Ցանկանում եմ կրկին աշխատել և վերադարձնել ակումբի համբավը»,- Զինեդին Զիդանն այսպես է մեկնաբանել իր վերադարձը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին:

Այս մասին տեղեկացնում է Marca ամսագիրը:

Հայտնի ֆուտբոլիստն իր ասուլիսում նաև շեշտել է.

«Իմ միակ ցանկությունս արդեն իսկ վաղվանից աշխատանքի անցնելն է: Լավ զգացողություններ ունեմ, ուրախ եմ վերադարձիս համար: Ստիպված չեմ եղել երկար ճանապարհորդել, քանի որ այստեղ էի ապրում: Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ «Ռեալում»: Չեմ մոռացել մեր հաղթանակները, սակայն չեմ մոռացել նաև մեր կողմից կատարած սխալները: Մենք դեռ 11 հանդիպում ունենք: Մեր նպատակն ընթացիկ մրցաշրջանը լավ ավարտելն է: Վերջին 9 ամիսներն անցկացրել եմ Մադրիդում և լիցքավորվել եմ: Հիմա ես պատրաստ եմ նոր մարտահրավերների այս մեծագույն ակումբի հետ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ