Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Լիբանանի նախագահը զայրացրել է Թուրքիային

am en es
lebanese-president-condemns-ottoman-occupation--sparking-turkish-anger

Թուրքիան քննադատել է Լիբանանի նախագահ Միշել Աունին վերջինիս ելույթի համար, որի ընթացքում նախագահն ահաբեկչություն է անվանել Օսմանյան կայսրության գործողություններն այն 4 դարերի ընթացքում, երբ տիրել է ողջ տարածաշրջանին։
<<1516-1918 թթ.՝ 4 դար և 2 տարի Լիբանանը գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության ներքո
Չնայած այն որոշակի ինքնավարություն ուներ, սակայն ժողովուիդը շատ չարչարվեց», - ասել է Աունը կիրակի օրը Մեծ Լիբանանի հռչակման հարյուրամյակի տոնակատարությունների ժամանակ:

«Օսմանցիների կողմից Լիբանանի նկատմամբ գործածված պետական ​​ահաբեկչությունը, հատկապես Առաջին աշխարհամարտի տարիներին, հարյուր հազարավոր զոհերի, սովի, հարկադիր աշխատանքի պատճառ է դարձել՝ ցանկանալով ոչնչացնել ազատակա և ապստամբ ոգին»,- ասել է ​​Աունը:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն այս առիթով հայտարարություն է տարածել, որտեղ նախագահ Աունի խոսքերը «անհիմն և կողմնակալ» է համարում՝ հերքելով, որ Օսմանյան կայսրության օրոք պետական ​​ահաբեկչություն է տեղի ունեցել:

«Օսմանյան կայսրության պատմության մեջ պետական ​​ահաբեկչություն չի եղել: Հակառակ պնդումներին, Մերձավոր Արևելքում օսմանյան տիրապետության շրջանը նշանավորվել է երկարատև կայունությամբ », - նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ