Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային

am en
leon-aronyane-partvec-hikarou-nakamourayin

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվեց արագ եւ կայծակնային շախմատի Champions Showdown մրցաշրը, որին մասնակցում էր նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։

Մրցակիցը ամերիկացի Հիկարու Նակամուրան էր։ 8 մասնակիցները բաժանվել էին 4 անփոփոխ զույգերի։ Արոնյանը պարտվեց 11,4։14,5 հաշվով։ Արագ շախմատում հաղթանակի համար տրվում էր 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, փոխանցում է sport.news.am-ը:

Մյուս զույգերում աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը 7։19 հաշվով պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ Ամերիկացի Ուեսլի Սոն ուժեղ էր բուլղարացի Վեսելին Տոպալովից՝ 18։8։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը 10։16 հաշվով պարտություն կրեց ռուսաստանցի Պյոտ Սվիդլերից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ