Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Լևոն Ջուլֆալակյանը հնարավոր է գլխավորի մայրաքաղաքի սպորտի բաժինը

am
leon-joulfalakyane-hnaravor-e-glxavori-mayraqaxaqi-sporti-bajine

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հնարավոր է գլխավորի Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը: Մասնագետը օրերս այցելել է քաղաքապետարան, որտեղ քննարկել է նոր պաշտոնի նշանակման հարցը:

Armsport.am-ը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ:

Վերջինս հաստատել է, որ Ջուլֆալակյանը այցելել է քաղաքապետարան, միաժամանակ ընդգծելով՝ որ վերջինիս հետ քննարկվել է մայրաքաղաքի սպորտի զարգացման և սպորտային կյանքի խթանման մի շարք հարցեր: Իսկ նշանակման տեղեկությունը Կարապետյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել՝ հավելելով միայն, որ Ջուլֆալակյանը հանդիպել է անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանին, որի հետ էլ հենց քննարկվել է սպորտի բաժինը ղեկավարելու առաջարկը: Ջուլֆալակյանի հետ համագործակցելու քաղաքապետարանի ակնկալիքները «դրական են»:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ