Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

am en es ru
leon-joulfalakyane-hrajarakan-tvec

Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ջուլֆալակյանը նշեց, որ իր հրաժարականը շատ պատճառներով է պայմանավորված:

«20 տարուց ավելի՝ շուտով կլինի 21, գլխավորել եմ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Այս տարիների ընթացքում բոլորն էլ ծանոթացել են մեր հաջողություններին, մեր նվաճած մեդալներներն ավելացել են: Իմ աշխատանքի 20 տարիների ընթացքում ձեռք է բերվել 70 մեդալ, որոնցից 41 մեդալը նվաճվել է Եվրոպական խաղերում, Աշխարհի առաջնությունում՝ 18, Օլիմպիական խաղերում՝ 6, Աշխարհի գավաթում, Ուսանողական խաղերում՝ 5 մեդալ: Իմ աշխատանքային տարիների ընթացքում, նաև մինչ օրս ոչ մի խնդիր չեմ ունեցել ո՛չ սպորտի նախարարության, ո՛չ ՀԱՕԿ-ի, ո՛չ Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Նշեմ, որ նրանցից ոչ մեկն էլ կողմ չէր իմ կայացրած որոշմանը, սակայն կարծում եմ, որ որոշումս ճիշտ է: Հիմնական պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տարաձայնություններ են տեղի ունենում: Որոշ մարզիկներ ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, ուսումնամարզական հավաքների պլանը, մրցումների մասնակիցների ցանկը կազմվի իրենց ցանկությամբ…: Պարզ ասած՝ կազմակերպվում է դավադրություն: Դրա պատճառն ինչ-որ տեղ ինձ համար հասկանալի է, ինչ-որ տեղ՝ ոչ: Բայց փաստն այն է, որ եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը, և նման հավաքականի հետ իմ բնույթի անձը հաստատ չի կարող: Ես իմ ողջ կյանքում եղել եմ պահանջկոտ իմ նկատմամբ, պահանջկոտ բոլորի նկատմամբ, պահպանել եմ կարգուկանոն, միշտ ձգտել եմ հասնել լավագույն արդյունքների»,- ասաց Ջուլֆալակյանը:

Վերջինս նշեց, որ եթե այժմ հավաքականում կան մարզիկներ, որոնք պատկերացնում են, որ լիարժեք տիրապետում են և՛ մարզիկի, և՛ մարզչի գործին, լիարժեք պատկերացնում են՝ ինչպես պետք է պատրաստվել կամ ելույթ ունենալ, ապա  նման պարագայում մարզչի դերը վերանում է: «Ես չեմ կարող նման պարագայում շարունակել իմ աշխատանքը: Ուստի, որպեսզի հետագայում մեր հավաքականի արդյունքները նորից շարունակական լինեն, ցանկանում են, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարել, կարողանան ավելի պատրաստված մարզիչ ընտրել, որը կկարողանա հասկանալ թիմի նման հոգեբանությունը, կարողանա ավելի լավ պատրաստել նրանց, ավելի շատ մեդալներ բերել: Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ: Տրվել եմ լիարժեք՝ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես»,- նշեց Ջուլֆալակյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ