Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են. Ալիև

am en es
lernayin-xarabaxi-hakamartoutyan-koxmere-miayn-adrbejann-ou-hayastann-en-alie

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը սկզբում փորձել է խուսափել բանակցություններից, և հայտարարություններ են եղել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն Բաքուն մերժել է երևանյան այդ փորձերը:

«Բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար: Հակամարտության կարգավորման միջնորդները ևս չկարողացան աջակցել նման մոտեցումը, ինչի արդյունքում բանակցային գործընթացը վերականգնվեց»,- նշել է Ալիևը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ