Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

ԼՀԿ-ն ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը կվերադարձնի մանդատը

am
lhk-n-aknkaloum-e--or-arman-babajanyane-kveradarcni-mandate

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ակնկալում են, որ Արման Բաբաջանյանը կվերադարձնի մանդատը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ավել ինֆորմացիա այս պահին չի կարող հաղորդել:

«Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ կորոշի՝ դուրս է գալիս խմբակցությունից, թե մանդատը վայր է դնում: Նա հայատարարության մեջ նշել է, որ մտածում է  դրա մասին: Հիմա քանի դեռ նման որոշում չկա, ես չեմ կարող հավելյալ տեղեկատվություն տալ: Մենք՝ ի պատասխան նրա հայատարարության ասել ենք, որ հաջողություններ ենք մաղթում Արման Բաբաջանյանին իր ապագա գործունեության մեջ և ասել, որ ակնկալում ենք, որ նա մանդատը կվերադարձնի: Դա ասել ենք բացառապես քաղաքական կոնտեքստում»,- նշեց Մարուքյանը:

Պատգամավորը բացատրեց, թե ինչով է  պայմանավորված իրենց ակնկալիքը: «Խորհրդարանական կառավարման երկրում ցանկացած ուժ ձայներ է հավաքում իր ծրագրերի, իր գաղափարների և արած քարոզարշավի արդյունքում: Եվ մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ: Երբ մի մանդատ նվազում է, նշանակում է, որ ծրագրի գեներացման համար մանդատ  է նվազում»,- ասաց Մարուքյանը՝ պարզաբանելով, որ կուսակցությունների զարգացման համար շատ կարևոր է, որ այդ խնդիրը լուծվի:

«Արման Բաբաջանյանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն այս խորհրդարանում, որ կարող է ցանկություն հայտնել վայր դնելու մանդատը: Մենք ընդհանրական հարց ենք բարձրացնում, և չի բացառվում, որ երբ սկսենք քննարկել «Կուսակցությունների մասին» օրենքը կամ Սահմանադրությունը, հանդես գանք համապատասխան առաջարկներով, որ երբ մարդիկ գալիս են խորհրդարան կուսակցական խողովակով, այդ խողովակը չվնասվի»,- բացատրեց նա:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ