ԼՀԿ-ն բացատրություն է պահանջել Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցով

am
lhk-n-bacatroutyoun-e-pahanjel-konstantin-orbelyani-azatman-harcov

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը պաշտոնական գրությամբ դիմել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին՝ պարզաբանելու Կոստանտին Օրբելյանին ազատելու դրդապատճառները և հիմքերը։

Այս մասին պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Առավոտյան մամուլից տեղեկացա, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին։ Պաշտոնական գրությամբ դիմել եմ տիկին Ղարիբյանին՝ պարզաբանելու Օրբելյանին ազատելու դրդապատճառները և հիմքերը։ Ի՞նչ ենթատեքստ ունի այս որոշումը»։

Լրահոս

Նմանատիպ նորություններ