Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան փոխչեմպիոն

am es
liana-gyourjyane-canramarti-asxarhi-patanekan-poxcempion

Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր դարձավ 76 կգ քաշային կարգում։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից:

Երկամարտում հայ մարզուհին գրանցեց 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի երկամարտի արդյունքն էր 225 կգ (96+129)։ Երրորդ տեղը գրավեց էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110)։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Մարտի 12-ին 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գեւորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը:

Ծանրորդներն ԱՄՆ են մեկնել մարզիչներ Գեւորգ Դավթյանի եւ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ