Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

«Լիբերալ քաղաքացիական նախաձեռնություն շարժումը» միացավ ՌԱԿ-ին

am es
liberal-qaxaqaciakan-naxacernoutyoun-sarjoume-miacav-rak-in

Արդեն տևական ժամանակ է, որ գաղափարական և կազմակերպչական մի շարք հարցերի վերաբերյալ տեղի էին ունենում շփումներ «Լիբերալ քաղաքացիական նախաձեռնություն շարժման» և Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչների միջև, որոնք բարեհաջող ավարտ ունեցան:

Փետրվարի 9-ին նույն ամսվա 6-ին կայացած սկզբունքային համաձայնության արդյունքում ՌԱԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ գործնական հանդիպում «Լիբերալ քաղաքացիական նախաձեռնություն շարժման» ներկայացուցչական խմբի և ՌԱԿ դիվանի անդամների միջև` ի ներկայություն ՌԱԿ Գերագույն խորհրդի քարտուղար դոկտոր Հրաչ Գույումճեանի (Լոնդոն):

Կողմերը փոխադարձաբար ծանոթացան, այնուհետև տեղի ունեցավ մտքերի աշխույժ փոխանակություն երկուստեք հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ: Հանդիպմանը ներկա էին ՌԱԿ ատենապետ Հ. Ավետիքյանը, Հ. Գույումջյանը, Ս. Սարգսյանը, Գ. Մուրադյանը, Ա. Մանվելյանը, Հ. Դանիելյանը: «Լիբերալ քաղաքացիական նախաձեռնություն շարժման» խմբից` Ա. Սաքապետոյանը, Հ. Ռուբենյանը, Ռ. Տոնիկյանը, Ա. Անդրեասյանը, Ա. Խաչատրյանը, Կ. Կարագյոզյանը, Տ. Բարսեղյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Մանուկյանը:

Որոշվեց հանդիպումները դարձնել պարբերական, քննարկել կազմակերպական խնդիրներ, զարկ տալ կուսակցության գաղափարախոսության տարածմանը և շարքերի հետագա ընդլայնմանը:

ՌԱԿ Կենտրոնական վարչություն

Երևան, 09.02.2019թ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ