Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Լիվերպուլը հաղթեց Արսենալին. Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ

liverpoule-haxtec-arsenalin-mxitaryane-poxarinman-dours-ekav

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացավ այս տուրի կենտրոնական հանդիպումը։ Մերսիսադյան «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Արսենալին»:

 

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով՝

«Լիվերպուլ» - Ադրիան, վան Դեյկ, Մատիպ, Առնոլդ, Ռոբերթսոն, Ֆաբինյո, Վեյնալդում, Հենդերսոն, Մանե, Սալահ, Ֆիրմինո

 

«Արսենալ» - Լենո, Լուիս, Սոկրատիս, Մոնրեալ, Նայլս, Ջակա, Գենդուզի, Ուիլլոք, Պեպե, Սեբալյոս, Օբամեյանգ

 

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ լոնդոնցիների պահեստայինների նստարանին էր և միայն խաղի 86-րդ րոպեին խաղաժամանակ ստացավ:

Խաղն անցավ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի նկատելի առավելությամբ։ «Արսենալի» ֆուտբոլիստներն, այնուամենայնիվ, կարողացան մինչև խաղակեսի ավարտն անառիկ պահել սեփական դարպասը։ Սակայն հանդիպման 41-րդ րոպեին Առնոլդի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Ժոել Մատիպը։ Երկրորդ խաղակեսում իրադարձություններն էլ ավելի բուռն ընթացք ստացան: Արդեն 49-րդ րոպեին Մոհամեդ Սալահը 11 մետրանոցից կրկնապատկեց հաշիվը, իսկ 10 րոպե անց եգիպտացին դուբլ ձևակերպեց՝ խփելով իր թիմի 3-րդ գոլը։ «Արսենալի» միակ գոլը խաղի 85-րդ րոպեին հեղինակեց փոխարինման դուրս եկած Լուկաս Տորեյրան։

 

Այսպիսով, «Արսենալը» մնալով 6 միավորով՝ շարունակում է մնալ 2-րդ  հորիզոնականում, իսկ «Լիվերպուլն» 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ