Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Լճաշենի կիկլոպյան ամրոցը

am
ljaseni-kiklopyan-amroce

Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային վերջավորությունը կազմող, ձորակներով և  ուղղագիծ ժայռերով կտրտված բլուրների վրա կառուցված է Լճաշենի ամրոց-բնակատեղին՝ բերդշենը: Այն գտնվում է քարակարկառներով հարուստ բարդ տեղանքում, որն իր ազդեցությունն է ունեցել ամրոց-բնակավայրի հատակագծային և ծավալատարածական լուծումների վրա:

Ամրոցը կառուցվել է վաղ բրոնզե դարում՝ մ.թ.ա երրորդ հազարամյակում, զգալիորեն ընդլայնվել ուշ բրոնզե դարում և պահպանվել մինչև ուշ միջնադար: Հուշարձանի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը թվագրվում են խալկոլիթից մինչև ուշ միջնադար։ Վանի հայկական թագավորության ժամանակաշրջանում վերակառուցվում է միայն կենտրոնական միջնաբերդի հյուսիսարևմտյան հատվածը, որտեղ առկա է Վան-Տոսպյան շինարվեստի ազդեցությունը։

 

Ամրոցի և բնակավայրի արտաքին բերդապարիսպների ընդհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Ամրոցն ունի երկու միջնաբերդ, 22 մանր ու խոշոր քարաբլուրներ ու աշտարակներ։ Ամրոցի, ինչպես նաև միջնաբերդի տարածքը ծածկված է այդ ժամանակի բնակարանների բազմաթիվ ավերակներով։ Ամրոցն ու բնակատեղին շրջափակված են եղել բարձր ու լայն պարիսպներով։ Քարերն անտաշ են, սակայն պարսպի շարքերում հարմարեցված են անպես, որ նրանց առավել հարթ կազմերը  դարձել են ողորկ։

Փաստերը վկայում են, որ բնակավայրում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, բրուտագործությունը, մետաղամշակումը, փայտամշակումը, զինագործությունը, ոսկերչությունը և այլն: Ի դեպ, վերականգնման ենթակա այդ հուշարձանների թվում են նաև՝ Լուռու Դսեղ գյուղում գտնվող Սուրբ Գրիգորի վանքը (Բարձրաքաշ X – XIII դդ), Շիրակի մարզի Մարմաշենի եկեղեցին (X – XI դդ), Արարատի մարզի Դվին քաղաքի հնավայրը (IV – V դդ) և Մշկավանքը՝ Տավուշում (XIII դ): Լճաշեն գյուղից հարավ-արևմուտք, ոչ այնքան բարձրադիր սարի վրա են գտնվում ուրարտական հնագույն ամրոցի պատերը:

Շուրջ չորս մետր լայնությամբ հսկայական պատերն ընդգրկում են ինչպես սարերի կատարները, այնպես էլ առանձին տարածքներ դրանց միջև`   առաջացնելով առանձնացված փակ տարածքների մի ամբողջ համակարգ: Դրսի պատերը, որոնք իջնում են գետի մոտ, միացնում են երկու ափերը:

Լճաշենի ամրոցի նշանակությունը պարզ է առաջին հայացքից. այն հյուսիսից պաշտպանում էր արևմտյան ափը: Դրանով էլ բացատրվում են ամրոցի թե չափսերը, և թե հզորությունը: Ամրոցը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. VII դարին: Լճի ցամաքատեղում հայտնաբերված բնակատեղիից ոչ հեռու՝ Սևան-Կամո ճանապարհի ձախ կողմի մի քարաժայռի վրա՝ երեսով դեպի լիճը պահպանվել է Արգիշտի I-ի  որդի Մենուայի սեպագիր արձանագրությունը:

Բերդում պեղված գտածոների շարքում առանձնանում են առաջին հազարամյակի կավե իրերը: Կատարված պեղումների ընթացքում Լճաշեն գյուղում այստեղ հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ: Հայտնաբերվել են նաև կացարանների պատերի մնացորդներ, որոնք վերաբերում են բրոնզի դարաշրջանին։ Իսկ այստեղից հանված ռազմակառքերն ու սայլերը, նաեւ բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմական թանգարանի հազվագյուտ զարդերից են:

Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները, Կիկլոպյան ամրոցի եւ Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները, որոնք գտնվում են գյուղից 2 կմ հարավ, եւ Իշտիկունի քաղաքի գրավման մասին Արգիշտի առաջինի հայտնի արձանագրությունը, որը տեղակայված է գյուղի կենտրոնում: Փաստերը վկայում են, որ բնակավայրում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, բրուտագործությունը, մետաղամշակությունն ու փայտամշակությունը, զինագործությունը, ոսկերչությունը, արձանագործությունը և այլն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ