Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Լոնդոնում կայացել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը

am es
londonoum-kayacel-e-amenamya-haykakan-amarayin-paratone

 Լոնդոնի Իլինգ թաղամասում հուլիսի 14-ին 8-րդ անգամ անցկացվել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը (Armenian Summer Festival), որը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի հովանու ներքո:

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արման Կիրակոսյանի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արամ Արարատյանը, ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը և Ռուպա Հաքը, Իլինգի քաղաքապետ Աբդուլա Գուլեյդը:

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները և հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու հայկական արվեստը՝ երաժշտությունը և պարերը, համտեսելու հայկական ճաշատեսակներ։ Առանձին տաղավարներով ներկայացված են եղել մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև հայկական բրենդներ՝ այցելուներին ներկայացնելով իրենց գործունեությունը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը, ավանդույթները և պատմությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ