«Լոռեցի Սաքոն» և «Մարոն» խորեոգրաֆիկ բալետային ներկայացումներ` նվիրված Թումանյանի 150-ամյակին

am es
loreci-saqon-e-maron-xoreografik-baletayin-nerkayacoumner-nvirvac-toumanyani-150-amyakin

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հունիսի 27-ին և 30-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի «Լոռեցի Սաքոն» և «Մարոն» /պրեմիերա, մեկ գործողությամբ/ խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները: 

«Լոռեցի Սաքոն» պարային ներկայացման մեջ Սաքոյի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Շվեդիայի արքայական թատրոնի առաջատար բալետի արտիստ՝ Արսեն Մեհրաբյանը: Բեմադրող խորեոգրաֆ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան: Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Արամ Սուքիասյան, զգեստերի նկարիչ՝ Մովսես Խորենացու մեդալակիր Ռուբինէ Հովհաննիսյան:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ