Լոռին Ալիյուին վաճառեց իսպանական Ալմերիային

am
lorin-aliyouin-vajarec-ispanakan-almeriayin

«Լոռիի» կիսապաշտպան Իսահ Ալիյուն կարիերան կշարունակի իսպանական «Ալմերիայում»: Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը: Ակումբների միջև գործարքը կայացել է տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին:

«Ալմերիան» նիգերիացի երիտասարդ կիսապաշտպանի համար «Լոռի» ՖԱ-ին կվճարի 140,000 եվրո, ինչպես նաև հաջորդ վաճառքից 20% մասնաբաժին։

Իսահը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Վանաձորյան ակումբի կազմում դարձել էր Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

«Կանաչ» մարզաշապիկով Ալիյուն մասնակցել է 50 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ