Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաք է նախաձեռնել

am ru
lousavor-hayastan-n-aj-artahert-nist-anckacnelou-hamar-storagrahavaq-e-naxacernel

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է ԱԺ արտահերթ նիստում քննարկել վարչապետի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով ստեղծված իրադրությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

 

«Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,-նշված է հաղոդագրությունում:

 

«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը և գնալ խորհրդարան՝ այն ստորագրելու։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ